18/08/2016

«Երևանյան ամառ 2016»-ի միջոցառումներից մեկին ներկա է գտնվել նաև ԼՂՀ Ճարտար քաղաքի պատվիրակությունը

 «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումներից հերթականը կայացել է Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի այգում: Տոնական համերգային ծրագրի ընթացքում երեխաներին ու նրանց հարազատներին ողջունել են Ավանի Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի և Ավանի մշակույթի տան սաները: Բազմաթիվ անակնկալներով լեցուն երեկոն ուղեկցվել է ավանցի մանուկների երգերով, ասմունքներով ու պարերով: Սիրված հեքիաթների հերոսներն ավելի են նպաստել նրանց բարձր տրամադրությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և Ավան վարչական շրջանում հյուրընկալված ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունը՝ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ:

Նկարներ