27/11/2012

Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություններ։Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի  հիշատակը։
Միջոցառմանը ներկա չարենցագետները և գրականագետները Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ հետաքրքիր պատմություններ են պատմել, նաև ասմունքել։
Միջոցառումից հետո աշակերտները երթով շարժվել են դեպի Չարենցի տուն-թանգարան։

 

 

Նկարներ