10/09/2018

Ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում՝ նվիրված մայրաքաղաքի 2800-այմա հոբելյանին

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Երևանը երևանցիների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: Բացման պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ինչպես նաև լուսանկարիչներ, արվեստագետներ, հյուրեր: Քաղաքապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակիցներին ու մասնակից լուսանկարիչներին և նշել, որ սա իսկապես մեծ նվեր է Երևանի հիմնադրման հոբելյանի կապակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են հայտնի լուսանկարիչների տարբեր ժամանակաշրջանների երևանյան լուսանկարները:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը:

Նկարներ