28/12/2012

Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնում: Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու <<Չիպոլինոյի զվարճալի արկածները>> ամանորյա մանկական ներկայացումը: <<Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու <<Կիլիկյան>> վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և <<Փրկություն>> ՀԿ կողմից կրթություն ստացող ևս 57 երեխա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել են անվճար դիտումներին>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Քաղաքապետի կողմից բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երևանյան թատրոնում առաջին անգամ են եղել և հիացմունքով նշել են, որ հետագայում ևս անպայման այցելելու են:

 

 

Նկարներ