26/10/2018

Մայրաքաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան հուշամրցաշարը

Հոկտեմբերի 23-ին մայրաքաղաքում մեկնարկել էր ազատ ոճի ըմբշամարտի՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի միջազգային տասներորդ հուշամրցաշարը: Տասը քաշային կարգերում անցկացված մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշներ: Եռօրյա պայքարից հետո մեր պատանի ազատ ոճայինները նվաճել են 7 ոսկե մեդալ, ևս 3-ը բաժին է հասել ռուսաստանցիներին, մեկ անգամ էլ ուժեղագույնը եղել է իրանցի ըմբիշը: 

Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, դիպլոմներով, ինչպես և «Երևան 2800» մակագրությամբ շապիկներով: Մրցաշարը նախընտրական էր, որի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը:

Նկարներ