25/09/2019

Կկայանա «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը

Սեպտեմբերի 19-22-ը տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» համապետական մրցույթի առաջին՝ երևանյան փուլը: Այն անցկացվել է 4 տարիքային խմբերով, որոնցում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները, հաստատված կարգի համաձայն, պարգևատրվել են:

Երևանյան փուլում հաղթած 12 ընտանիքները հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահանգրվանում կմասնակցեն «Լավագույն մարզական ընտանիք» համապետական մրցույթի եզրափակիչ փուլին, որտեղ մարզական ընտանիքներին կմիանան նաև հաշմանդամություն ունեցող անձանց երևանյան 4 ընտանիքները:

Նկարներ