23/11/2015

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի թիմը` 3-րդ մրցանակակիր

Ամփոփվել են ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի ամենամյա առաջնության արդյունքները:

Թիմային արդեն 3-րդ առաջնությունն անցկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի դպրոցի մրցասրահում: Մրցաշարում 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը: Անհատական պայքարում էլ վարչական շրջանի 113 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սարգիս Մելքոնյանը հաղթող է ճանաչվել, որի համար պարգևատրվել է պատվոգրով և գավաթով:

Նկարներ