08/10/2016

Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն` Մ. Մանուշյանի պուրակում

2798-ամյա Երևանի տոնական առօրյան լեցուն էր նաև մանկական միջոցառումներով: Մ. Մանուշյանի անվան պուրակում կազմակերպվել էր մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն: Երևանի քաղաքապետարանի ենթակայության 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 200 սան ներկայացրել են իրենց ստեղծագործությունները: Թեև ստեղծագործելու առումով թեմատիկ սահմանափակում չի եղել, այդուհանդերձ աշխատանքներում գերակշռել են երևանյան մոտիվները:

Նկարներ