13/12/2018

Հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին

30 ակնթարթ, ու արդեն 30-ամյա ծանր հիշողություն: Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Քեզ համար, Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Գյումրիի, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Գեղասահքի մարզադպրոցի սաներն իրենց ելույթներով ներկայացրեցին վայրկյանների ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերը փոխած ավերիչ երկրաշարժը: Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ներքո երկրաշարժ չտեսած սերունդն ապրեց ու զգաց աղետը: Միջոցառման կազմակերպիչների խոսքով` սառցե բեմադրության նպատակն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն ու կյանքի շարունակականության ուղերձ հղելն էր:

Նկարներ