12/06/2018

Հարգանքի տուրք՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին: 

Տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկում: Ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Նկարներ