21/12/2018

Դեկտեմբերի 17-19-ը Երևանում անցկացվել են Մոսկվայի մշակույթի օրերը

Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2018-2021թթ. համար համագործակցության ծրագրով 2018թ. դեկտեմբերի 17-19-ը Երևանում անց են կացվել Մոսկվայի մշակույթի օրերը: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Մոսկվայի կառավարության պատվիրակությունը: Բացման առիթով ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը կարևորել է Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները և հույս հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև առկա բազմակողմ համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի: Երևանում Մոսկվայի մշակույթի օրերի ծրագրով կայացել են մի շարք մշակութային նախաձեռնություններ և հանդիպումներ՝ «Իմ Մոսկվա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, Վադիմ Այլենկրիգի ջազային համույթի համերգը, «Սպիտակի երկրաշարժը. Ազգերին միավորող ողբերգություն» կլոր սեղան-քննարկումը: Կայացել է նաև ստեղծագործական հանդիպում ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի հետ: 

Նկարներ