31/12/2016

Ազատության հրապարակում կայացած համերգով եզրափակվել են Ամանորի տոնական միջոցառումները

«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տոնական համերգային ծրագրով եզրափակվել է Ամանորի միջոցառումների շարքը: 

Սառցե քաղաքի բեմում ելույթ են ունեցել հայկական էստրադայի հայտնի ու սիրված կատարողներ: 
Միջոցառման մասնակիցները, շնորհակալություն հայտնելով նախատոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հետաքրքիր և բազմաժանր միջոցառումների համար, նշել են, որ այս տարի հատկապես տոն օրերին, չնայած եղանակային պայմաններին, Երևանում առանձնահատուկ աշխուժություն է տիրել: 
Երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

Նկարներ