24/12/2013

Երևանի թատրոններում մեկնարկել են ամանորյա մանկական ներկայացումները

Երևանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։

«Այսօր ներկայացումների առաջին օրն է։ Տոմսերն արդեն բաժանված են ազատամարտիկների, սիրիահայերի, ինչպես նաև Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ընտանիքներին, Երևանի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին և սոցիալական այլ խմբերի ընտանիքներին։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ընդլայնվել է շահառուների շրջանակը, և այս տարի ամանորյա ներկայացումներին քաղաքապետարանի հրավերով մասնակցող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։

Նկարներ