15/11/2017

Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Պլեսի Ռոբինսոնում մասնակցել են փողային նվագախմբի համերգին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին: Մասնավորապես, երաժշտական դպրոցի սաներն իրենց երաժշտական ունակությունները դրսևորելու հնարավորություն են ունեցել դիրիժոր Ֆիլիպ Էրվեի ղեկավարությամբ՝ Պլեսի Ռոբինսոնի փողային նվագախմբի հետ կայացած համերգում: Ֆ. Էրվեն նաև փողային նվագախմբի 4-օրյա դասընթացներ է անցկացրել Հայաստանից ժամանած երեխաների համար: Երևանի քույր քաղաքում գտնվելու ընթացքում հայ երեխաները հանդիպել են նաև տեղի երաժշտական դպրոցի իրենց հասակակիցների հետ:

Նշենք, որ այցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի և Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պլեսի Ռոբինսոնի և Արաբկիր վարչական շրջանի միջև մշակութային ու կրթական ոլորտների համագործակցությունը խթանելու նպատակով:

Նկարներ