01/09/2016

Սեպտեմբերի 1-ը՝ վարչական շրջաններում

 Գիտելիքի և դպրության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների դպրոցներում: 
 Ուսումնական տարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարող բացօթյա տոնական միջոցառումների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Դպրոցների աշակերտների պարային և երաժշտական համարներով հագեցած ծրագրերը եզրափակվել են սպասված առաջին զանգով, որն ազդարարել է 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն առաջինցիների, այլև բոլոր դպրոցականների համար:

Նկարներ