08/10/2016

Սուսերամարտի, սթրիթ վորքաութի և աթլետիկայի ցուցադրական ելույթներ՝ նվիրված մայրաքաղաքի տոնին

«Էրեբունի-Երևան 2798» տոնական միջոցառումների շարքում Ազատության հրապարակը որոշակի ժամանակահատվածով հատկապես մարզասերներինն էր: «Մարզական Երևան» խորագրով միջոցառման ընթացքում սթրիթ վորքաութ մարզաձևով զբաղվող երիտասարդները ցուցադրել են սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքներով և առանց գործիքների կատարվող ուժային վարժություններ: 

Մարզահրապարակում իրենց հմտություններն են ցուցադրել նաև Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սաները, ինչպես նաև երևանյան մարզադպրոցների աթլետները:

 

Նկարներ