01/10/2016

Տարեցների միջազգային օրվա առթիվ այցելություններ ու ավանդական նվերներ`100 և բարձր տարիքի երևանցիներին

Տարեցների միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2798-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են 100 և բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Ավանդույթի համաձայն, քաղաքապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել են մեր տարեց համաքաղաքացիներին` տարեցների միջազգային օրվա և Երևանի ծննդյան հերթական տարեդարձի առիթներով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:

Շենգավիթ վարչական շրջանում տնայցերին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը: Տարեց երևանցիները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության և հոգատարության համար ու հատկանշել, որ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են ոչ միայն տոնական օրերին:: 
Հարկ է նշել, որ մայրաքաղաքում բնակվող 100 և բարձր տարիք ունեցող երևանցիները 19-ն են:

Նկարներ