21/03/2017

Տեղեկատվական աջակցություն` մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ համագործակցելով, նախաձեռնել է մի ծրագիր, որը միտված է տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին:

Երևանի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի երիտասարդ կամավորների մասնակցությամբ իրանցի զբոսաշրջիկներին են բաժանվել երկլեզու քարտեզներ և տեղեկատվական ուղեցույցեր, որոնք պատրաստվել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից: 
Ուղեցույցերում ներառված է զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկատվություն, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 20-30-ը նախատեսված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Իրականացվող ակցիան կշարունակվի մինչև մարտի 23-ը:

Նկարներ