03/12/2013

Հանդիպում Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի և Սերգեյ Չերյոմինի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի և Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարևորելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերգեյ Չերյոմինին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Նկարներ