20/11/2017

Տուրիզմի բաժինը հրավիրում է ուսանողներին մասնակցելու «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» դասընթաց-ծրագրին

Սիրելի՛ ուսանողներ,

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հայտարարում է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երկշաբաթյա դասընթաց-ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագրին կարող են մասնակցել զբոսաշրջության, սպասարկման, օտար լեզուների մասնագիտությամբ սովորող և քաղաքային զբոսաշրջությամբ, զբոսավարի գործունեությամբ հետաքրքրվող ուսանողները: 
«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից՝ տեսական և գործնական: Առաջին փուլով մասնակիցները կանցնեն դասընթացների շարք, որի ընթացքում նրանց կդասախոսեն ոլորտի լավագույն մասնագետները, իսկ ծրագրի երկրորդ փուլով մասնակիցները հնարավորություն կստանան աշխատելու որպես զբոսավար համայնքային թանգարաններում, մասնակցելու քաղաքային միջոցառումներին և անմիջականորեն դառնալու մեր քաղաք այցելող զբոսաշրջիկների զբոսավարը:
Ծրագրի նպատակն է՝ հնարավորություն տալ զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվող ուսանողներին մասնակից դառնալու քաղաքային զբոսաշրջության կազմակերպման գործընթացին, ինչպես նաև ստանալու Երևանի վերաբերյալ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող անհրաժեշտ տեղեկատվություն:
Մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 011 514-230 հեռախոսահամարով, իսկ հայտերն ընդունվում են tourism@yerevan.amէլեկտրոնային հասցեով՝ մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը:
«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի գործընկերն է «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը:

 

Նկարներ