03/04/2019

Երևանում են Ղազախստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները

Այցի ընթացքում նրանք հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը հյուրերին ծանոթացրել է Երևանի զբոսաշրջային ներուժին: Հանդիպման ժամանակ գործընկերները քննարկել են հայ-ղազախական զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորություններն ու ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրներ ևս և պայմանավորվել հետագայում կազմակերպել առավել առարկայական քննարկումներ:

Ղազախստանի պատվիրակության անդամները շրջել են նաև Երևանի պատմության թանգարանի ցուցասրահներում: Մշտական ցուցադրությունից այստեղ հյուրերին են ներկայացվել Երևանի զբոսաշրջային գրավչության մասին պատմող նյութեր: Ղազախստանցիներն այցելել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Նկարներ