21/10/2018

«Երևան 2800». ջազային տրամադրություն՝ տոնական մայրաքաղաքում

2800-ամյա Երևանում հոբելյանական միջոցառումները շարունակվեցին նաև երեկոյան: Մայրաքաղաքը բնութագրող ու այցեքարտային վայրերից մեկում՝ Կասկադ համալիրում, ավանդույթի համաձայն, ջազի բեմահարթակն էր: Իր հոբելյանը նշող Երևանին իրենց կատարումներով շնորհավորեցին հայկական ջազի ամենասիրված արտիստները՝ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի և Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Ջազային երեկոն «ավանգարդ ֆոլքի» ինքնատիպ ռիթմերով լցրեց երեկոյի հատուկ հյուր Արտո Թունջբոյաջյանը: Միջոցառումների մասնակից երևանցիները, շնորհավորելով մայրաքաղաքի տարեդարձը, նկատել են, որ քաղաքում տիրող տոնական մթնոլորտն իրենց դարձրել է պատմական ու հիշարժան օրվա մի մասնիկը:

Նկարներ