28/12/2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. <<Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոանիս Տայիսը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել առավել ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, այդ թվում նաև Երևան և Աթենք քաղաքների միջև. <<Երկու երկրների պատմական անցյալն ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք են և հնարավորություն են տալիս փոխգործակցության եզրեր գտնելու ու դրանք երկուստեք զարգացնելու համար>>,- նշել է դեսպանը: Համառոտ ներկայացնելով քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները՝ Տարոն Մարգարյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր

 

   

 

Նկարներ