17/12/2013

Երևանը` տոնական հանդերձանքով

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ վառվել են նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի ու գեղարվեստական լույսերը:

Մայրաքաղաքը թե՛ երևանցիներին և թե՛ քաղաքի հյուրերին ներկայացել է տոնական շքեղ հանդերձանքով:

Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական և երկրորդական փողոցները, ամանորյա խորհրդանիշներով գեղազարդ լուսավորության հետ միասին, ներկայանում են նաև քաղաքային տոնական տարբեր ձևավորումներով։

Գեղարվեստական լուսավորմամբ ավելի քան 300 ծառեր դարձել են ամանորյա տոնական զարդարանքի բաղկացուցիչ մասը, ինչն, ի դեպ, այս տարվա ամանորյա տոնական ձևավորման նորույթներից է:

Մասնավոր հատվածն էլ, իրեն պատկանող օբյեկտների և դրանց հարակից տարածքների տոնական ինքնատիպ ձևավորմամբ, լրացնում ու ամբողջացնում է մայրաքաղաքի տոնական տեսքը:

Նկարներ