Զբոսաշրջություն

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն բնօրրաններից է: Այստեղ են գտնվում հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ: Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք վկայում են քաղաքի հոգևոր, մշակութային և գիտական բարձր կարգավիճակի մասին: Երևանը` որպես ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք, միջազգային զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ առաջարկելու մեծ ներուժ ունի: Երևանի զբոսաշրջության հետագա զարգացումը պահանջում է ավելի բարձր որակավորված աշխատուժ, ավելի մեծ ներդրումներ, բարձրակարգ ենթակառուցվածքներ և ծառայություններ, հետազոտությունների ավելի ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ:

 

 

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության նպատակն է ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կբավարարի ճանապարհորդող քաղաքացիների պահանջները, կմեծացնի զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, միջազգային կապերի զարգացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Այս ամենն իրականացնելու համար պետք է ապահովել զբոսաշրջության կայուն և կենսունակ զարգացում, նպաստել ներգնա և ներքին զբոսաշրջիկների թվի աճին, միաժամանակ ավելացնել զբոսաշրջությունից ստացվող եկամուտները` առաջարկելով ավելի բարձրարժեք զբոսաշրջային արդյունք:

 

symbols

 

Երևանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվելու է միջազգային ցուցահանդեսներում, ինչը խիստ կարևոր է ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում Երևանի զբոսաշրջային արդյունքը խթանելու համար:

 

symbols

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժինը կազմակերպում և ապահովում է զբոսաշրջության զարգացման ծրագրերի և միջոցառումների պլանների մշակումը («Երևան Սիթի Տուր», հուշարձանների և պատմամշակութային շենքերի գեղազարդ ու գունազարդ լուսավորումը և վերջիններիս QR-կոդերով համապատասխան ցուցանակների տեղադրումը), ներառյալ` համապատասխան կառուցվածքային և ներդրումային միջավայրի կատարելագործմանն ուղղված առաջարկություններն ու նախագծերը:

 

 

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ»

 

 

symbols

 

Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագիրը՝ «Երևան՝ զգա ջերմությունը» կարգախոսով, որը տարածաշրջանում միակն է իր բնույթով: 
Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին:

 

symbols

 

Երևանի զբոսաշրջային երթուղային ծրագրի մեկնարկը տրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ 17.09.2011թ.:

«Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ:

 

symbols

 

Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է մշտապես, շաբաթական 6 օր, հանգստյան օր՝ երկուշաբթի, նախատեսում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 8 կանգառ. 

 

symbols

 

- Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ
- Երթուղին ապահովված է ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն)
- Ավտոբուսները մատչելի են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց (հաշմանդամներ) համար
- Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi 
- Երթուղուց օգտվողներին անվճար տրամադրվում են ականջակալներ և բուկլետներ

 

- Տոմսերը կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ավտոբուսներից

symbols

 

Տոմսի արժեքը՝

  • մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար
  •  7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ
  •  ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ)
  •  մեծահասակներ՝ 3000 դրամ
  •  հաշմանդամներ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ):

 

 

symbols

 

Աշխատանքային ժամեր՝

-11:00-13:00
-15:00-17:00
-18:00-20:00 

Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին:

 

ՄԵԿՆԱՐԿԸ`

(1) Կանգառ «Ֆրանսիայի հրապարակ»

 

(2) Կանգառ «Չարենցի անվան տուն-թանգարան»

Մաշտոցի պողոտա

Հաղթանակի կամուրջ

Աթենքի փողոց

Բրազիլիայի հրապարակ

Հաղթանակի կամուրջ

Արգիշտի փողոց (Ռուսաստանի հրապարակ)

Գրիգոր Լուսավորչի փողոց

 

(3) Կանգառ «Կրկես»

Արշակունյաց պողոտա

Կոմիտասի անվան քաղաքային կենտրոնական պանթեոն

 

(4) Կանգառ «Դելֆինարիում»

Գարեգին Նժդեհի ուղետար

Արցախի փողոց

Էրեբունու փողոց

 

(5) Կանգառ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»

Էրեբունի փողոց

Արցախի փողոց

 

(6) Կանգառ «Սասունցի Դավիթ»

Տիգրան Մեծի պողոտա

Հանրապետության հրապարակ

 

(7) Կանգառ «Հանրապետության հրապարակ»

Տիգրան Մեծի պողոտա

Խանջյան փողոց

Մոսկովյան փողոց

Աբովյանի պուրակ

Սարալանջի փողոց

Ազատության պողոտա` Բաբայան փողոց

 

(8) Կանգառ «Հաղթանակի զբոսայգի»

Սարալանջի խճուղի

Աբովյանի պուրակ

Մոսկովյան փողոց

Կասկադ

 

Երթուղու ԱՎԱՐՏԸ`Ֆրանսիայի հրապարակ

 

Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին:

 

Հասցե ՝ ք. Երևան, Արգիշտիի 1

Հեռ.` +(374 10) 51-42-30

Էլ. փոստ` tourism@yerevan.am