Երևանի հուշարձաններ

Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:

Բազմաբնույթ ու բազմաժանր են Երևանի հուշարձանները:

Երևանը գեղեցկանում է նոր արձաններով: Դրան նպաստում են նաև պարբերաբար կազմակերպվող քանդակագործական գիտաժողովները: Հուշարձանների տեղաբաշխումը ըստ համայնքների կատարվել է համաձայն 2003թ. հրատարակված «Երևանի ատլասի»:

Երևան քաղաքի պատմության թանգարանը Երևանի 2790-ամյակի առիթով լույս է ընծայել «Երևանի հուշարձանները» հավաքածուն, որը ներկայացնում ենք ստորև: 

 

Արգիշտի Ա

 

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան, ճարտարապետ՝ Է. Բարոյան Տուֆ, բազալտ, Էրեբունի հրապարակ, 2002թ.

 

 Սասունցի Դավիթ

 

Քանդակագործ՝ Ե. Քոչար, ճարտարապետ՝ Մ. Մազմանյան Կոփածո պղինձ, բազալտ Սասունցի Դավթի հրապարակ, 1959թ.

 

Վիլյամ Սարոյան

 

Քանդակագործ` Դավիթ Երևանցի, ճարտարապետներ` Ռուբեն Հասրաթյան եւ Լևոն Իգիթյան Բրոնզ, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկ, 2008թ.

 

Վահրամ Փափազյան

 

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան Բազալտ, Կոմիտասի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկ, 2012թ.

 

«Վարք Հավերժության»

 

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, Ճարտարապետ՝ Ռուբեն Հասրաթյան Բրոնզ, «Օղակաձև» զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատված. 2012թ.

 

Ալեքսանդր Մանթաշյանց

 

Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, Ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան Բրոնզ, Աբովյան փողոց, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, 2012թ.

 

Գևորգ Էմին

 

Քանդակագործ` Աշոտ Արամյան Բրոնզ, Սիրահարների այգի, 2010թ.

 

Վահան Տերյան

 

Քանդակագործ՝ Ա. Շահինյան, ճարտարապետ՝ Բ. Հարությունյան Մարմար, թիվ 60 դպրոցի առջև, 1964թ.

 

Զարթոնք

 

Քանդակագործ` Յու. Պետրոսյան Մարմար, գրանիտ, Փ. Բուզանդի փողոց, 2001թ.

 

Մելամաղձություն

 

Քանդակագործ՝ Ե. Քոչար, ճարտարապետ՝ Ա. Կարապետյան Բրոնզ, Փ. Բուզանդի փողոց, 1959թ., տեղադրվել է 2003թ.

 

Զորավար Անդրանիկ

 

Քանդակագործ՝ Ա. Շիրազ, ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան Բրոնզ, բազալտ, 2002թ

 

. Ալեքսանդր Գրիբոյեդով

 

Քանդակագործ` Հ. Բեջանյան, ճարտարապետ՝ Ս.Կնտեխցյան Բրոնզ, բազալտ, 1974թ.

 

Արմեն Տիգրանյան

 

Քանդակագործ` Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան Բազալտ, 1987թ.

 

Սպասում

 

Քանդակագործ` Ստ. Թարյան Բրոնզ, գրանիտ, 1947թ. Տեղադրված պատճենը ձուլվել է 1990թ.

 

Վարդան Մամիկոնյան

 

Քանդակագործ՝ Ե. Քոչար, ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան Կոփածո պղինձ, ավազաքար, 1975թ.

 

Տիգրան Պետրոսյան

 

Քանդակագործ` Ա. Շիրազ Բրոնզ, գրանիտ, 1989թ.

 

Միքայել Նալբանդյան

 

Քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան Բրոնզ, գրանիտ, 1965թ.

 

Հովհաննես Այվազովսկի

 

Քանդակագործ՝ Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան Բրոնզ, գրանիտ, 2003թ.

 

Ավետիք Իսահակյան

 

Քանդակագործ՝ Ս. Բաղդասարյան, ճարտարապետ՝ Լ. Սադոյան Բրոնզ, գրանիտ, 1965թ.

 

Վահան Տերյան

 

Քանդակագործ՝ Ն. Կարգանյան, ճարտարապետ՝ Հ. Խաչատրյան Բազալտ, 2000թ.

 

Հակոբ Մեղապարտ

 

Քանդակագործ՝ Խ. Իսկանդարյան Գրանիտ, 1987թ.

 

Անանիա Շիրակացի

 

Քանդակագործ՝ Ա. Ղարիբյան Բազալտ, 1999թ.

 

Մովսես Խորենացի

 

Քանդակագործ՝ Ա. Պողոսյան Տուֆ, 1995թ.

 

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

 

Քանդակագործ՝ Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան Բրոնզ, 1943թ., տեղադրվել է 2002թ.

 

Ղարաբաղցի կինը

 

Քանդակագործ՝ Դ. Երևանցի Բրոնզ, 1985թ.

 

Հովհաննես Թումանյան

 

Քանդակագործ՝ Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Գ. Աղաբաբյան Բրոնզ, գրանիտ, 1957թ.

 

Ալեքսանդր Սպենդիարյան

 

Քանդակագործներ՝ Ղ. Չուբարյան, Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան Բրոնզ, գրանիտ, 1957թ

 

. Առնո Բաբաջանյան

 

Քանդակագործ՝ Դ. Բեջանյան, ճարտարապետ՝ Լ. Իգիթյան Բրոնզ, գրանիտ, 2003թ.

 

Մեղեդի

 

Քանդակագործ՝ Ս. Բաղդասարյան Ալյումին, գրանիտ, 1965թ

 

 Արամ Խաչատրյան

 

Քանդակագործ` Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռ. Մարտիրոսյան Բրոնզ, գրանիտ, 1999թ.

 

Մեսրոպ Մաշտոց

 

Քանդակագործ` Ղ. Չուբարյան Բազալտ, 1967թ.

 

Թորոս Ռոսլին (Քանդակագործ՝ Ա.Շահինյան Բազալտ, 1967թ.), Գրիգոր Տաթևացի (Քանդակագործ՝ Ա. Գրիգորյան Բազալտ, 1967թ.),Անանիա Շիրակացի (Քանդակագործ՝ Գ. Բադալյան Բազալտ, 1963թ.)

 

 

 

Մովսես Խորենացի (Քանդակագործ՝ Ե. Վարդանյան Բազալտ, 1965թ.), Մխիթար Գոշ (Քանդակագործ` Ղ. Չուբարյան Բազալտ, 1967թ.), Ֆրիկ (Քանդակագործ՝ Ս. Նազարյան Բազալտ, 1967թ.)

 

Կոմիտաս

 

Քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան Բրոնզ, գրանիտ, կոնսերվատորիայի մերձակա պուրակ, 1988թ.

 

Մարտիրոս Սարյան

 

Քանդակագործ` Լ. Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան Մարմար, Մ. Սարյանի անվան պուրակ, 1986թ.

 

Սայաթ-Նովա

 

Քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Է. Սարապյան Մարմար, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի առջև, 1963թ.

 

Մայրություն

 

Քանդակագործներ` Յու. Մինասյան, Գ. Եփրոյան Բրոնզ, բազալտ, Մոր և մանկան առողջության պահպանման հանրապետական կենտրոնի առջև, 1981թ.

 

Ալեքսանդր Թամանյան

 

Քանդակագործ` Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան Բազալտ, գրանիտ, Թամանյան փողոց, 1974թ.

 

Կատու

 

Քանդակագործ` Ֆ. Բոտերո Բրոնզ, Թամանյան փողոց, 2002թ.

 

Ծաղկավաճառ Կարաբալան

 

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան Բրոնզ, 1995թ.

 

Խաչատուր Աբովյան

 

Քանդակագործ` Ս. Ստեփանյան, ճարտարապետ՝ Գ. Թամանյան Բրոնզ, գրանիտ, Աբովյան պուրակ, 1950թ.

 

Լեոնիդ Ենգիբարյան

 

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան Բրոնզ, կրկեսի առջև, 1998թ.

 

Պեպո

 

Քանդակագործ՝ Գ. Ահարոնյան, ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան Բազալտ, Անգլիական այգի, 1976թ.

 

Ալեքսանդր Մյասնիկյան

 

Քանդակագործ՝ Ա. Շիրազ, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան Գրանիտ, Մյասնիկյան հրապարակ, 1980թ.

 

Ջուր վաճառող տղան

 

Քանդակագործ՝ Հ. Բեջանյան, ճարտարապետ՝ Ս. Կնտեխցյան Բրոնզ, բազալտ, Մ. Խորենացու փողոց, 1970թ.

 

Նար-Դոս

 

Քանդակագործ՝ Ս. Մանասյան Բազալտ, թիվ 14 դպր. առջև, 1956թ.

 

Ստեփան Շահումյան

 

Քանդակագործ՝ Ս. Մերկուրով, ճարտարապետ՝ Ի. Ժոլտովսկի Գրանիտ, բազալտ, Շահումյան պուրակ, 1931թ.

 

Անդրեյ Սախարով

 

Քանդակագործ՝ Տ. Արզումանյան, ճարտարապետ՝ Լ. Ղալումյան Կոփածո պղինձ, բազալտ, Սախարովի հրապարակ, 2001թ.

 

Կրակի պար (Լիլիթ)

 

Քանդակագործ՝ Վ. Պետրոսյան Տուֆ, Ուրուգվայի հրապարակ, 1994թ.

 

Անտառային հեքիաթ

 

Քանդակագործ՝ Ն. Կարգանյան Տուֆ, 1994թ.

 

Երևանի կատու (Հովազ)

 

Քանդակագործ՝ Վ. Պետրոսյան Տուֆ, 1994թ.

 

Հովհաննես Բաղրամյան

 

Քանդակագործ՝ Ն. Կարգանյան, ճարտարապետ՝ Է. Արևշատյան Բրոնզ, գրանիտ, Բաղրամյան փողոց, 2003թ.

 

Անուշ և Սարո

 

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան Բազալտ, Հ. Թումանյանի անվ. զբոսայգի, 1973թ.

 

Վիլյամ Սարոյան

 

Քանդակագործ՝ Տ. Արզումանյան Բազալտ, թիվ 138 դպր. առջև, 2000թ.

 

Վահան Թեքեյան

 

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան Բրոնզ, թիվ 92 դպր. առջև, 1990թ.

 

Գրիգոր Նարեկացի

 

Քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան, ճարտարապետ՝ Ա. Սմբատյան Բրոնզ, գրանիտ, բազալտ, Սեբաստիա փողոց, 2002թ.

 

Վահան Զատիկյան

 

Քանդակագործ՝ Ռ. Սարգսյան, ճարտարապետ՝ Ա. Սմբատյան Մարմար, 2001թ.

 

Աղոթողը

 

Քանդակագործ՝ Ե. Հունանյան Տուֆ, 2000թ.

 

Նոյյան տապանը Արարատ լեռան վրա

 

Քանդակագործ՝ Գ. Ղազարյան Տուֆ, 2000թ. Ծնունդ Քանդակագործ՝ Գ. Գևորգյան Տուֆ, 2000թ.

 

Վահագն Վիշապաքաղ

 

Քանդակագործ՝ Ս. Նազարյան, ճարտարապետ՝ Գ. Ռաշիդյան Բրոնզ, գրանիտ, 1985թ.

 

Երիտասարդներ

 

Քանդակագործ՝ Ս. Նազարյան, ճարտարապետ՝ Գ. Ռաշիդյան Բրոնզ, գրանիտ, 1985թ.

 

Լինում է, չի լինում

 

Քանդակագործ՝ Է. Պետրոսյան Տուֆ, 2001թ. Տրդատ Քանդակագործ՝ Ռ. Սարգսյան Տուֆ, 2000թ.

 

Տիրամոր արցունքը

 

Քանդակագործ՝ Բ. Սարգսյան Տուֆ, 2000թ.

 

Մենք

 

Քանդակագործ՝ Ռ. Բալայան Տուֆ, 2000թ.

 

Զորավար Անդրանիկ

 

Քանդակագործ՝ Ռ. Սարգսյան, ճարտարապետ՝ Ա. Սմբատյան Բազալտ, Զորավար Անդրանիկի պողոտա, 2000թ.

 

Մայրություն

 

Քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան Բազալտ, Զորավար Անդրանիկի պողոտա, 2004թ.

 

Ավետում

 

Քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան Տուֆ, Շերամի փողոց, 2000թ.

 

Երազ

 

Քանդակագործ՝ Հ. Հովսեփյան Բրոնզ, Յուրի Բախշյանի այգի, 2002թ.

 

Սուրեն Սպանդարյան

 

Քանդակագործ՝ Թ. Գևորգյան Բրոնզ, բազալտ, Գ. Նժդեհի հրապարակ, 1990թ.

 

Արթուր Կարապետյան

 

Քանդակագործ՝ Ռ. Բալայան Բրոնզ, տուֆ, բազալտ, Արթուր Կարապետյանի անվ. պուրակ, 1993թ.

 

Հունան Ավետիսյան

 

Քանդակագործ՝ Թ. Միրզոյան, ճարտարապետ՝ Է. Սարապյան Բրոնզ, բազալտ, թիվ 74 դպր. առջև, 1956թ.

 

Ալեքսանդր Շիրվանզադե

 

Քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան Բրոնզ, գրանիտ, թիվ 21 դպր. առաջ, 1958թ.

 

Լևոն Օրբելի

 

Քանդակագործ՝ Գ. Եփրեմյան Բազալտ, ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում, 1972թ.

 

Վահագն Վիշապաքաղ

 

Քանդակագործ՝ Վ. Հարությունյան, ճարտարապետներ՝ Ա. Աղալյան, Գ. Գրիգորյան Կոփածո պղինձ, Վաղարշյան փողոց, 1984թ.

 

Մայր Հայաստան

 

Քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան Կոփածո պղինձ, բազալտ «Հաղթանակ» զբոսայգի, 1967թ.

 

Վերադարձ

 

Քանդակագործ՝ Ա. Բաբայան Տուֆ, Բաբայան փողոց, 2002թ.

 

Տրդատի մկրտությունը Գրիգոր Լուսավորչի կողմից

 

Քանդակագործ՝ Յու. Սամվելյան Տուֆ , 2003թ.

 

Խորհրդավոր ընթրիք

 

Քանդակագործ՝ Ա. Բաբայան Տուֆ , 2003թ.

 

Խաչատուր Աբովյան

 

Քանդակագործ՝ Ա. Տեր-Մարուքյան, ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան Բրոնզ, գրանիտ, տուն-թանգարանի առջև Ստեղծվել է 1913թ., տեղադրվել է 1933թ.

 

Դավիթ Անհաղթ

 

Քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան, ճարտարապետ՝ Է. Սաֆարյան Բրոնզ, գրանիտ, Դավիթ Անհաղթի փողոց, 1985թ.

 

Ջրահարս

 

Քանդակագործ՝ Խ. Միրիջանյան Հրակավ, «Ջրաշխարհ», 2001թ.

 

Հայկ Նահապետ

 

Քանդակագործ՝ Կ. Նուրիջանյան Կոփածո պղինձ, 1972թ.

 

Գայ

 

Քանդակագործ՝ Ս. Նազարյան, ճարտարապետ՝ Ս. Գուրզադյան Բրոնզ, գրանիտ, 1977թ.

 

Տիգրան Մեծ

 

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ռ. Օհանյան Մարմար, գրանիտ, 2004թ.

 

Տորք Անգեղ

 

Քանդակագործ՝ Կ. Նուրիջանյան Կոփածո պղինձ, 1982թ.

 

Իմ սիրտը լեռներում է

 

Քանդակագործ՝ Բ. Հարությունյան Տուֆ, 2004թ.

 

Բայրոն

 

Քանդակագործ՝ Հ. Թոքմաջյան Տուֆ, 2004թ.

 

Ֆրանց Վերֆել

 

Քանդակագործ` Ա. Ավետիսյան Տուֆ, 2004թ.

 

Ջահանգիր աղա

 

Քանդակագործ՝ Արտիկ և Անդրանիկ Քոչարյաններ Տուֆ, 2004թ.

 

Սուրբ ընտանիք

 

Քանդակագործ՝ Գ. Գևորգյան Պղինձ, Ավան-Առինջի շուկայամերձ հրապարակ, 1987թ.

 

Դանիել Վարուժան

 

Քանդակագործ՝ Ա. Ավետիսյան Տուֆ, Վարուժան թաղամաս, 2003թ.