Օգտագործման պայմաններ

Հեղինակային իրավունքներ

©2011-2019 MyYerevan.am. «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Իրավական հրապարակում

Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել այս կայքից օգտվելու պայմանները:

Օգտատիրոջ համաձայնագիր

Տվյալ Օգտատիրոջ համաձայնագիր («Համաձայնագիր») սահմանում է այս կայքի («Կայք») օգտագործման պայմանները և ժամկետները: Կայքը պատկանում է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ին և կառավարվում նրա կողմից («ԵՔԿՏԿ»): Կայքը օգտագործելով՝ Դուք համաձայնվում եք նշված Համաձայնագրի հետ: Եթե համաձայն չեք Համաձայնագրի օրինական սահմանումների հետ, ապա պետք է անմիջապես լքեք կայքը: Մենք իրավունք ունենք Համաձայնագրի մեջ ցանկացած ժամանակ փոփոխություններ ավելացնել, այդպիսի փոփոխութունների մասին Ձեզ կտեղեկացնեն՝ տեղադրելով դրանց մասին տեղեկություններ Կայքում: Եթե Դուք շարունակում եք օգտվել կայքից, Համաձայնագրի մեջ փոփոխություն մտցնելուց հետո, դա նշանակում է, որ դուք համաձայն եք սահմանումների հետ: ԵՔԿՏԿ կարող է դադարեցնել, կասեցնել կամ սահմնափակել ողջ կայքի կամ նրա որևէ մասի մուտքը առանց ծանուցման կամ պատասխանատվության: restrictions_title: Restrictions on the Use of Site Content

Կայքի բովանդակությունը օգտագործելու սահմանումներ

Այս կայքում տեղադրված տեքստերը, տվյալները, լուսանկարները, պատկերները, տեսանյութերը և այլ տեղեկությունները («Բովանդակություն») պատկանում են ԵՔԿՏԿ-ին և պաշտպանված են ՀՀ Հեղինակային իրավունքների և կից իրավունքների մասին օրենքով: Դուք ընդունում եք, որ Բովանդակությունը ԵՔԿՏԿ-ի սեփականությունն է: Չի թույլատրվում պատճենել, փոփոխել, մասնակցել վաճառքի կամ փոխանցմանը: Արգելվում է առանց ԵՔԿՏԿ-ի նախնական գրավոր թույլտվության որևէ այլ կայքում Բովանդակության օգտագործումը, այդ թվում՝ հղումների տեղադրումը կամ շրջանակումը:

Նշում. Տեսախցիկի ինտեգրում

ԵՔԿՏԿ–ը պատրաստ է տրամադրել իր տեսախցիկների հղումները Ձեր կայքերում օգտագործելու համար, սակայն կան կանոններ, որոնց պետք է հետևել.
Մի´ տեղադրեք ԵՔԿՏԿ-ի առցանց տեսախցիկները Ձեր կայքերում առանց ԵՔԿՏԿ-ի կողմից մշակված Բովանդակության (նկարների, անունների, տեքստերի, լոգոների, գրաֆիկայի, հեղինակային իրավունքների, գովազդների և այլ նյութերի):
Մի տեղադրեք մեր էջերը այնպես, որ դրանք հայտնվեն Ձեր կայքում՝ թողնելով մեր Բովանդակությունը Ձեր կայքի շրջանակների տակ:
Տեսախցիկների տեղադրումից անմիջապես հետո հարկավոր է տեղեկացնել այդ մասին (ցանկալի է էլէկտրոնային նամակով) ԵՔԿՏԿ ադմինիստրացիային:

Կայքի դիմումներ

Բոլոր դիտողությունները, քննարկումները, մտահաղացումները, գրաֆիկական պատկերները՝ ուղղված/տրամադրված Կայքին, համարվում են և շարունակվելու են համարվել ԵՔԿՏԿ-ի սեփականություն և ԵՔԿՏԿ-ն կարող է օգտագործել դրանք ցանկացած նպատակով՝ առանց սանմանափակումների կամ փոխհատուցման:

Հղումներ երրորդ կողմի կայքերին

Կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերին, որոնք հսկվում են և կառավարվում 3-րդ կողմի կայքի կողմից և պատկանում նրան (երրորդ կողմի կայքերին): ԵՔԿՏԿ-ն չի կարող հսկել դրանք և չի կրում պատասխանատվություն 3-րդ կողմի կայքերի կողմից տրված տեղեկությունների ճշգրտության կամ մատչելիության համար: Դուք ընդունում եք, որ 3-րդ կողմի կայքերից օգտվելը կառավարվում է տվյալ կայքերից օգտվելու պայմաններով, այլ ոչ թե սույն համաձայնագրով: Ձեր մուտքը 3-րդ կողմի կայքեր տեղի է ունենում Ձեր ռիսկի հաշվին:

Օգտատիրոջ պատասխանատվություններ

Դուք համաձայն եք օգտագործել Բովանդակությունը և Կայքը միայն օրինական նպատակներով: Արգելվում է օգտագործել Բովանդակությունը և Կայքը, եթե դա կարող է առաջացնել որևէ անօրինական վիրավորանք, ենթարկել պատասխանատվության կամ խախտել որևէ կիրառվող տեղական, պետական, ազգաին կամ միջազգային օրենք կամ կանոնակարգ:

Հետադարձ կապ

Հարցեր առաջանալու դեպքում կապնվեք մեզ հետ հետևյալ հասցեով՝ info@myyerevan.am կամ +(374 11) 514 717 հեռախոսահամարով: